Դեսպան Սմբատյանը Բերգշտրասե մարզի իշխանությունների հետ քննարկել է համագործակցության հարցերի լայն շրջանակ
ՔաղաքականԳերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը Հեսենում ՀՀ պատվավոր հյուպատոս Բրայան Ֆերայի ուղեկցությամբ այցելել է ԳԴՀ Հեսեն երկրամասի Բերգշտրասե մարզ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Մարզային խորհրդի նախագահ Քրիստիան Էնգելհարդտի հրավերով դեսպան Սմբատյանը շրջայց կատարեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում ընգրկված Լորշ վանքում: Նշյալ վանքի և Գեղարդի վանքային համալիրի միջև 2002 թվականին ստորագրվել է համագործակցության համաձայնագիր:
Այցելության շրջանակներում դեսպան Սմբատյանը մարզի իշխանությունների հետ քննարկեց հայ-գերմանական մշակութային, տնտեսական գիտակրթական ոլորտներում համագործակցության վերաբերյալ հարցերի լայն շրջանակ: Ձեռք բերվեց պայմանավորվածություն ապակենտրոնացված համագործակցությունն ակտիվացնելու ուղղությամբ հստակ քայլեր ձեռնարկելու վերաբերյալ»: