Հայաստանի և Արցախի իշխանությունները հաստատակամ են ու վստահ. Լևոն Տեր-Պետրոսյան
ՔաղաքականՀայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունները հաստատակամ, վստահ ու հանգիստ, զուսպ անում են այն, ինչ պահանջում է այսօրվա իրավիճակը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ստեփանակերտում ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զ րույցում այս մասին ասել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ հարցեր են քննարկել ԼՂՀ նախագահի հետ:
«Այսօրվա մեզ հուզող բոլոր հարցերի շուրջ էին մեր խոսակցությունները: Գիտեք և՛ Հայաստանի, և՛ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների մտահոգությունները, հաստատակամությունը, վստահությունը: Այնպես որ ես կարծում եմ, որ իշխանությունները հանգիստ զուսպ անում են այն, ինչ պահանջում է այսօրվա իրավիճակը»,- ասաց Տեր-Պետրոսյանը: