«Ռեալ»-ը կորուստներ ունի «Սիթի»-ի խաղից առաջ
ՍպորտՄադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը ներկայացրել է այն ֆուտբոլիստների ցուցակը, ովքեր կարող են մասնակցել մայիսի 4-ին Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի շրջանակներում կայանալիք «Ռեալ»-«Մանչեսթեր Սիթի» հանդիպմանը:
Հրապարակված հայտացուցակում ընդգրկված չեն բրազիլացի հենակետայի ն կիսապաշտպան Կազեմիրոն և ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման:
Երկու առաջատար ֆուտբոլիստները, ովքեր «Ռեալ»-ի հիմնական կազմի խաղացողներ են դիտարկվում, վնասվածքների պատճառով չեն կարողանա օգնել իրենց թիմին: Չնայած մեծ կորուստին` «Ռեալ»-ին «Սիթի»-ի դեմ խաղում կկարողանա օգնել պորտուգալացի ռմբարկու Քրիշտիանու Ռոնալդուն, ով արդեն կազմ ու պատրաստ է:
Բենզեմայի փոխարեն «Ռեալ»-ը հայտավորել է երիտասարդ հարձակվող Բորխա Մայորալին, ով կարող է որոշակի խաղաժամանակ ստանալ «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ խաղում: