Ժիրուն, ամենայն հավանականությամբ, կլքի Արսենալը
ՍպորտԼոնդոնի «Արսենալի» հարձակվող Օլիվյե Ժիրուն կարող է լքել Անգլիան ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո,- տեղեկացնում է Thesun.co.uk-ը:
Հարձակվողը, ով վերջին անգամ գոլի հեղինակ է դարձել հունվարի 13-ին, չի կարողանում գոհացնել «զինագործների» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի պահանջները:
Ֆրանսիացի մասնագետը ցանկանում է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ձեռք բերի նոր հարձակվողի տրանսֆեր:
Հաղորդվում է, որ Ժիրուի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված է «Վոլֆսբուրգը»: Գերմանական ակումբը պատրաստ է ֆրանսիացի հարձակվողին վճարել տարեկան 5,5 մլն ֆունտ ստերլինգ: