Երևան, 27.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան Սիրահարների այգում տեղի ունեցավ հանրային քննարկում․ Հայաքվե Չինական մենաշնորհի վե՞րջը. ԱՄՆ-ն գործարկում է ամենամեծ արևային վահանակների գործարանը՝ օրական 16,700 հատ արտադրությամբ Երբ գերմանական խմիչքն ավելի սիրելի է ԱՄՆ-ում, քան հենց Գերմանիայում. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 հուլիսի). Իրականացվել է շոգեքարշի առաջին փորձարկումը. «Փաստ» «Ես հետ չեմ գալու, մամայիս կասեք, որ իրեն շատ եմ սիրում». կրտսեր սերժանտ Համլետ Ունուսյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում, տուն «վերադարձել»... յոթ ամիս անց. «Փաստ» Ձկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ» «Հայ-ռուսական հարաբերությունները շարունակելի դեգրադացիայի փուլում են». «Փաստ» Անկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ» Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ»


«Կացարանի վերևում ոտնաձայներ լսեցի, հասկացա՝ «փեջի տրուբով» ուզում են նռնակ գցեն. Ես ավելի շուտ նետեցի»

Հասարակություն

panarmenian.net-ը գրում է.

Արցախի հյուսիսում՝ Թալիշի ուղղությամբ մարտական դիրքերից մեկում ապրիլի սկզբից մինչև այսօր ամուր կանգնած մեր զինվորներից մեկին շատերը հաստատ նկատել են: Հերոսների պարգևատրման արարողությունից հետո ՀՀ նախագահի հետ լուսանկարում հենց նրա առջև փոքրամարմին զինվորին տեսնելով մտածե՞լ եք՝ ինչպես է վաստակել իր «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանը:

1997-ին Մարտունիում ծնված կրտսեր սերժանտ Արթուր Աղասյանին PanARMENIAN.Net-ը հանդիպել է… տեղի մասին և քաջերի նախապատմությունն իր ձևակերպմամբ՝ «մինչև այսօր նույն դիրքում եմ՝ որտեղ ամսի 1-ին էինք կանգնած, որը ամսի 2-ին պաշտպանեցինք ու քանի ողջ ենք, պաշտպանելու ենք»:

Կրտսեր սերժանտ Աղասյանն ապրիլի 2-ի գիշերն իր՝ արդեն մարտական ընկերների հետ հյուսիսում հատկապես կարևոր դիրքերից մեկն է պաշտպանել հրետակոծությամբ ուղեկցված ադրբեջանական հատուկ ջոկատայիններով խմբի դիվերսիայի ժամանակ: Կազմակերպված խոսքն ու խնամքով ընտրած մանրամասները հաստատում էին մինչև նրան հասնելն իր մասին հրամանատարներից լսածը՝ գիշերային գործողության ժամանակ կայացրած ճիշտ և արդյունավետ, կյանքեր փրկած որոշումների մասին:

«Ինչպես սկսվեց պատերազմը» հարցից հուզվում է. «Խառը օր էր… Ապրիլի 1-ի հերթափոխի ժամանակ դիպուկահարի կրակոցից ընկերս զոհվեց… Վլադիմիր Մելքումյանը… ու գիշերը վրեժն ինքն իր ոտքով եկավ… Ժամը 3-ն էր, տեղս տեղ չէր տալիս, անհանգիստ էի: 45 րոպե չանցած հրետակոծությունը սկսվեց…», — պատմում է Աղասյանը՝ աչքերը կիսախուփ անելով, դիրքին, սարերին նայելով, հետո վերև՝ հակառակորդն անօդաչու էր բարձրացրել ու սկսել շրջանաձև հրետակոծել:

Խրամատում կանգնելն անհնար է դառնում. մտնում են կացարան, այնտեղ դիրքավորվում:

Հրետակոծությունը շարունակվում է 1 ժամ: Հետո լռություն. «Մոտ տասը րոպե ոչ մի ձայն չի լսվում: Մտածում ենք դուրս գանք, տեսնենք՝ ինչ է կատարվում, երեխեքից մեկն ասում է «սպասեք, ձայն եմ լսում, խոսակցություն եմ լսում»: Դուրս եմ գալիս, ձայներն ավելի հստակ լսում ու մի քանի վայրկյանից տեսնում՝ դիվերսիոն խումբն արդեն մտել է, դեպի մեզ՝ կացարանի ուղղությամբ է գալիս: Այդ պահին 5-6 մարդ եմ տեսնում: Հետո իրենց գործողություններից, թողած զենք-զինամթերքի քանակից պարզ էր՝ ընդհանուր թվով 30-ից ավելի էին:

Դիվերսանտներից մեկը վազելով եկավ, որ կացարանը նռնակ գցի, այդ պահին պատուհանից ես եմ նռնակ գցում իր ուղղությամբ ու ոչնչացնում: Փորձում ենք զանգել, զգուշացնել, որ դիվերսիա է, «տապիկի» լարը կտրում են: Մնում ենք մեր խելքին: Այդ պահին դրանցից մեկը մտնում է «բոդրուշի» փոսի մեջ: Իմ «ամենադուխով» զինվորներից Բադալյան Հարությունը կրակում է ոտքերին, վիրավորվում, ընկնում է: Նռնակ եմ տալիս, նետում է դրա ուղղությամբ, ոչնչացնում: Աղմուկ-աղաղակ, գոռոց է ընկնում դրանց մեջ: Ես էլ կացարանի վերևում ոտնաձայներ եմ լսում: Հասկանում եմ, որ «փեջի տրուբով» ուզում են նռնակ գցեն ներս: Ես ավելի շուտ եմ նռնակ նետում, իրենց խմբի հրամանատարը վիրավորվում է: Ու տեսնում ենք, որ խուճապի մատնվեցին:

Մեր փամփուշտներն էլ վերջացան, մնաց երկու նռնակ, դրանք էլ նետեցինք… դուրս եկանք կացարանից, տեսնենք արդեն գնում են, հետևի խրամատում են: Իրենց դիերից զենքերը վերցրինք ու սկսեցինք քշել: Վիրավորներից մեկին նկատեցի, լեյտենանտ էր, պառկած դիրքում, ձեռքերն իրար միացրած, մոտեցա, որ տեսնեմ՝ ինչ է կատարվում, հասկացա՝ նռնակ էր ձեռքին, ես ավելի շուտ իր կողմը նռնակ նետեցի: Հաջորդ րոպեին արդեն կարմիր «ռոպ» արձակեցին, պարզ էր, որ իրենց ձախողման ազդանշանն էր: Ադրբեջանական խրամատից տանկ դուրս եկավ ու մեր խրամատը թիրախավորեց: Հինգ «սնարյադ»: Հետո կրակի ուղղությունը փոխեցին դեպի գյուղը»:

Գիշերվա պատմությունը վերջացնելով՝ կրտսեր սերժանտ Աղասյանը խորն ու հանգիստ շունչ է քաշում… երևի, ինչպես այն ժամանակ… Հաջորդ՝ կարևոր հարցին սպասելիս, ուշադիր նայում է՝ համոզվելու, որ հենց այդ հարցն է լինելու:

«Այո, ժամկետայիններ չէին, մեր պես 18-20 տարեկան չէին: Հատուկ պատրաստված դիվերսիոն խումբ էր: Դրանց «Յաշմա» են ասում: 1915-ին կային չէ հատուկ դաժան խմբեր: Նույնն է, բան չի փոխել: «Յաշմայի» մասին էլ դաժան բաներ են հայտնի, դրանց ով լինելու, պատրաստվելու մասին: Էս օրվա համար էին պատրաստվում, մեզ համար…», ու «մեզ համար»-ն ասելիս ժպտում է, հաղթողի ժպիտով, ուժեղի ժպիտով:

Հետո հաստատ ու վստահ ավելացնում է. «Թուրքը նույն քոչվորն է, հետևից խփող, թույլին խփող, քնած մարդուն, ծեր մարդուն, երեխային սպանող, խոշտանգողն է: Ինչ դեղամիջոց ասես լցնում են արյան մեջ, գալիս, հասնում էստեղ, դեղի ազդեցությունն անցնում է, թողնում, փախչում են: Սա են դրանք:

Միայն թույլի առաջ են ուժեղ, մեր առաջ ոչինչ են: Լավ, զենքով մի քիչ ուժեղ են, բայց դա չի նշանակում, որ մենք պիտի հետ քաշվենք, միշտ ենք պայքարելու մեր հողի համար, մեր հայրերի ու արդեն մեր ընկերներն են զոհվել այս հողի համար: Մեր զոհերի, վիրավորների մասին իմանալով չպիտի ընկճվենք, ուժեղ պիտի լինենք, որովհետև իրենք մեզնից ուժեղ լինել են սպասում, չհանձնվել են սպասում»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում

Ավետիք Չալաբյանի ուղերրձը «Արմավիր» ՔԿՀ-իցՆարեկ Կարապետյանի հերթական խոստումը կատարված էՄեր երկրում ազատության և իրական խաղաղության համար պայքարող մարդիկ, ցավոք սրտի, հալածվում են. Ցոլակ ԱկոպյանՆավթի դարաշրջանն ավարտվում է, Ադրբեջանի դարաշրջանն ավարտվում է․ Նարեկ Կարապետյան Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան Սիրահարների այգում տեղի ունեցավ հանրային քննարկում․ ՀայաքվեՉինական մենաշնորհի վե՞րջը. ԱՄՆ-ն գործարկում է ամենամեծ արևային վահանակների գործարանը՝ օրական 16,700 հատ արտադրությամբՆիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․ Ավետիք ՉալաբյանՍլովակիայի նախկին վարչապետը դիմել է երկրի նախագահին՝ խնդրելով օգնել Ադրբեջանում դատապարտված հայ բանտարկյալների ազատ արձակմանը Ներկա պահին մեր տնտեսվարողները պատրաստ չեն ԵՄ բուսասանիտարական ստուգումներին. Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանի ապօրինի կալանքն անհամատեղելի է նրա առողջության հետ. Մենուա ՍողոմոնյանԱրամ Վարդևանյան՝ ազատության փաստաբան․ Արթուր Ղամբարյան Հայկ Սուքիասյանի և Դավիթ Ղազինյանի ազատ արձակումը ոչ թե արդարադատության հաղթանակի, այլ երկար ժամանակ թույլ տրված անարդարության հերթական ապացույցն է․ Մխիթարյան ««Ուժեղ Հայաստան»-ի դեմ իրականացվող քրեական հետապնդումներն անհիմն են»․ Արթուր Միքայելյան «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանն արդեն մեկ ամիս է` ապօրինաբար կալանավորված է. Արմեն ՄանվելյանRISE Powered by Silicon Mountains 2026 ֆորումը մեկ հարթակում համախմբեց տեխնոլոգիական ոլորտի առաջատարներին Երբ գերմանական խմիչքն ավելի սիրելի է ԱՄՆ-ում, քան հենց Գերմանիայում. «Փաստ»Ավետիք Չալաբյանին կալանավորել են առանց որևէ լուրջ մեղադրանքի և արգելում են տեսակցել իր երեխաներին. Սոֆյա ՀովսեփյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 հուլիսի). Իրականացվել է շոգեքարշի առաջին փորձարկումը. «Փաստ»Հսկայական արևային էլեկտրակայան Իսիկ-Կուլում. Ինչի՞ համար է այն Բարեկեցությունը չի կարող կառուցվել իրականությունը ժխտելու և հեքիաթներին հավատալու վրա. «Փաստ»«Ես հետ չեմ գալու, մամայիս կասեք, որ իրեն շատ եմ սիրում». կրտսեր սերժանտ Համլետ Ունուսյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում, տուն «վերադարձել»... յոթ ամիս անց. «Փաստ»Ձկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ»«Հայ-ռուսական հարաբերությունները շարունակելի դեգրադացիայի փուլում են». «Փաստ»Անկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ»Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ»Ո՞ր ճանապարհներին և ինչո՞ւ չի թույլատրվի գովազդային վահանակների տեղադրումը. «Փաստ»Անհոգության պատրանք՝ լուրջ մարտահրավերների ֆոնին. երկրին նոր սպառնալիքներ են սպասվում. «Փաստ»Ու դեռ հավատացողներ կան... «Փաստ»Ինչո՞ւ է ՀԷՑ-ի ավտոպատասխանիչը «նավսյակի» մշտապես վթարային անջատման մասին տեղեկացնում. «Փաստ»Իշխանության գերկենտրոնացման և ինստիտուտների կազմաքանդման ծանրագույն հետևանքները. «Փաստ»Իսպանիայի հավաքականը մոտ 15 միլիոն դոլար կվճարի ԱՄՆ-ին՝ որպես հարկ. ԶԼՄ-ներՀուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելուՈր հասցեներում 1 օր ջուր լինիԴիլիջանում բախվել են «Nissan»-ն ու բուժառու տեղափոխող՝ «Իջևան» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենան․ վիրավորներ կան«Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավոր Հայկ Սուքիասյանը ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճիցՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինՔրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոցՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հուլիսի 27-ին կանցկացնի Ուկրաինայի հարցով նիստWTA-250 կարգի մրցաշարում Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթներըԱնկլավների հանձնումը ական է Հայաստանի անվտանգության համար»․ըստ Մարուքյանի՝ այդ տարածքներում ադրբեջանական ռազմաբազաներ կտեղադրվենՎթար Սևան-Մարտունի ճանապարհին․ «Nissan»-ը կողաշրջված հայտնվել է լճի ափամերձ հատվածումՔննարկվել են Վրաստան-Հայաստան ցամաքային անցակետերում զբոսաշրջային մեծ հոսքերով պայմանավորված սահմանային կուտակումների հարցերԳԹԿ-ն տեղեկացնում է՝ որտեղ և երբ ստանալ միասնական քննությունների վկայագրերըԿրկին ԱՌԱՋԻՆԸ․ ԶՊՄԿ-ն պահպանում է Հայաստանի թիվ 1 հարկատուի դիրքըԵվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվիՀայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների հայկական մթերային խանութներում․ դեսպանությունԵս աշխատավարձ չեմ ստանալու, հրաժարվելու եմ, իսկ պարգևավճար չի ստանալու ամբողջ խմբակցությունը. Նարեկ ԿարապետյանԴավիթ Ղազինյանը ազատության մեջ է. խափանման միջոց կալանքը վերացվեց