Երևան, 24.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ընտրությունների ընթացքում շուրջ 80.000 անձնագրեր չեն նույնականացվել համապատասխան սարքերով. Շիրազ Մանուկյան Ավետիքը պինդ է, նա գիտի՝ ինչի համար է պայքարում. Ցոլակ Ակոպյան Ադրբեջանը նոր նախապայման է դնում. դա, այսպես կոչված «վերադարձի իրավունքի» հարցն է. Մարիաննա Ղահրամանյան Դանիել Իոաննիսյանը ՔՊ-ի վստահված անձն է ու գործում է իշխանության հետ համատեղ. Անահիտ Ադամյան Կասեցվել է «Շիրակ Վելլի» կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ Շուտով Կիևի համար ռազմաճակատnւմ իրավիճակը դառնալու է անշրջելի. Պեսկով Վաղ առավոտյան ձերբակալել են Ավետիք Չալաբյանին Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 6 վարչական շրջաններում և 9 մարզերում Ընտրակաշառք բաժանողն իշխանությունն էր, ոչ թե ընդդիմությունը․ Մենուա Սողոմոնյան


Գեորգի Կետոև. Ռիո եմ գնում միայն մեդալի հետևից

Սպորտ

Պեկինի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, ազատ ոճային ըմբիշ Գեորգի Կետոևը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում խոսել է Հայաստանի հավաքական տեղափոխվելու, Օլիմպիական խաղերի սպասելիքների և առաջիկա պլանների մասին:

-Գեորգի, բարի գալուստ Հայաստան և շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար: Կցանկանայի, որ պատմես այս 2-3 տարիների մասին, քանի որ քեզ ասպարեզում չէինք տեսնում: Ինչո՞վ էիր զբաղված:

-Ես շուրջ երեք տարի չեմ մասնակցել մրցաշարերի, սակայն ամեն օր մարզվել եմ: Չեմ պատկերացնում կյանքս առանց ըմբշամարտի: Ինձ համար սա միայն սպորտ չէ: Ես հաճույք եմ ստանում մարզվելուց, գոտեմարտելուց և, իհարկե, հաղթելուց: Դա ինձ համար իսկապես գերագույն հաճույք է:

-Պեկինի Օլիպիական խաղերի ժամանակ գրեթե բոլորը հավատում էին քո հաղթանակին: Մասնագետների կարծիքով՝ խնդիրը քո քաշն էր: Ըստ քեզ, դա՞ էր պատճառը:

-Ոչ, քաշ գցելը չէր կարող պարտության պատճառ դառնալ: Պարզապես այդ հաղթանակը ինձ չտրվեց Աստծո կողմից: Հիմա, երբ հետ եմ նայում՝ հնարավոր էր հաղթել այդ գոտեմարտը, սակայն կրկին հանգում եմ նույն եզրակացությանը՝ Աստված չտվեց ինձ դա: Սա սպորտ է և պարտությունների հետ ժամանակի ընթացքում համակերպվում ես:

-Հիմնականում ներկայացել ես 84 կգ քաշային կարգում, ինչպե՞ս ես քեզ զգում 97 կգ-ում:

-Լավ եմ զգում: Կարծում եմ, որ քրտնաջան մարզումները ինձ կօգնեն հնարավորինս լավ մարզավիճակ ձեռք բերել:

-Երկար դադարից հետո մասնակցեցիր մրցաշարի, ձեռք բերեցիր ուղեգիր և ոսկե մեդալակիր դարձար: Ինչպե՞ս դա քեզ հաջողվեց:

-Չգիտեմ, անկեղծ եմ ասում: Այնտեղ, որտեղ ես եմ մարզվում, ըմբշամարտի լավ դպրոց կա և լավ մարզավիճակ ձեռք բերելու հրաշալի պայմաններ (խմբ. Վլադիկովկաս): Բացի այդ, երևի այն փորձն էր, որ ունեի: Մրցաշարի մեկնելուց վստահ էի, որ ուղեգիր ձեռք կբերեմ, սակայն չէի կարծում, որ կհաղթեմ:

-Հայաստանի հավաքականի տղաների հետ արդեն ծանոթացե՞լ ես: Հասցրե՞լ ես այստեղ մարզվել:

-Իհարկե: Ես օտարություն չեմ զգում այստեղ: Բոլորին էլ ճանաչում էի մինչև Հայաստանի հավաքականին միանալը: Մենք ըմբշամարտի ընտանիքի անդամներ ենք, և բոլորիս մեջ այդ հարազատության զգացումը կա: 3 տարի չեմ եղել ասպարեզում, սակայն այնպես ընդունեցին ինձ, կարծես թե իմ տանն էի: Դեռ չեմ մարզվել: Հավաքներից կսկսենք:

-Բացի Հայաստանից, ուրիշ պետություններ հետաքրքրվե՞լ են քեզանով:

-Այո, եղել են առաջարկներ, սակայն ես ցանկանում էի հենց Հայաստանի հավաքականին միանալ, քանի որ մենք քրիստոնյա եղբայր ազգեր ենք, և ինձ այստեղ տանն եմ զգում:

-Մինչև Օլիմպիական խաղերը ի՞նչ մրցաշարերի ես մասնակցելու:

-Կարծում եմ՝ մինչ այդ ևս երկու մեկնարկ կունենամ: Մեկը Իտալիայում, մյուսը՝ Ստեփան Սարգսյանի անվան մրցաշարում:

-Ի՞նչ կասես մրցակիցներիդ մասին, ովքեր արդեն Ռիոյի Օլիմպիական խաղերի ուղեգրեր ունեն:

-Բոլորի հետ գոտեմարտել եմ և ճանաչում եմ նրանց:

-Իսկ, Ռիոյի Օլիմպիական խաղերից ի՞նչ ակնկալիքներ ունես:

-Աստծո կամոք՝ Ռիոյում կբարձրացնենք մեր եռագույնը (ժպտում է): Ռիո եմ գնում միայն մեդալի հետևից: Ցանկացած մարզիկ, ով մասնակցում է Օլիմպիական խաղերին, երազում է հաղթանակի մասին: Ավել ոչինչ չեմ կարող ասել: Երբեք չեմ էլ ասել: Անգամ 2007-2008 թվականներին, երբ բոլորն ինձ ասում էին. «դու ես չեմպիոնը, վստահ ենք», ես լռում էի: Այստեղ մի ճշտմարտություն կա՝ գորգը ցույց կտա:

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից Թուրքիայի տնտեսական օգուտը կարող է տարեկան կազմել 1,7 միլիարդ դոլար․ DünyaՄեր և այլ ուժերի կողմից ընտրությունների վերաբերյալ դիմումների դատաքննությունը Սահմանադրական դատարանում մեկնարկում է՝ հունիսի 26-ին. Արամ ՎարդևանյանՄադոննան պատմել է, թե ինչպես է կարողացել վերականգնել հարաբերությունները ավագ դստեր՝ 29-ամյա Լուրդեսի հետՖրանսիայում հայտնաբերվել է Էբnլայnվ հիվանդացnւթյան առաջին դեպքը Մի ձեռքով անհիմն մեղադրում են, իսկ մյուս ձեռքով բյուջեի հաշվին ձայն «գնում»․ Արթուր ՄիքայելյանՅունիբանկում այժմ կարելի է գրանցել ԱՁ և ՍՊԸԱՄՆ-ին մեկ շաբաթից պակաս ժամանակ է հարկավոր Իրանի հետ պшտերազմի վերսկսման դեպքում գործն ավարտելու համար. ԹրամփԿոնվերս Բանկ. Թիմային աշխատանքը՝ հաջողության երաշխիքՌուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կզարգանան. Պեսկով Մինչև 20% idcoin միջազգային գնումների համար IDBank-ի Visa քարտերով վճարելիսԹուրքիան բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացը և խաղաղ բանակցությունների ընթացքում ձեռք բերված առաջընթացը. Թուրքիայի ԱԺ նախագահՌոնալդուն հրաժարվել է պատասխանել Մեսսիի մասին հարցին Ավետիք Չալաբյանի նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց կիրառեց կալանք` 2 ամիս ժամկետովԿասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄԱվետիքը ազգային իրավունքների համար պայքարող է, այս ամենը դրա պատճառով է. Արսեն ԳրիգորյանՄի անգամ անմեղ մարդուն որսացել են, հիմա նորից են անում. ո՞վ պետք է պատասխան տա իր կորցրած ամիսների համար. Հովհաննես ԻշխանյանԱլիևի կողմից Հայաստանին նոր Սահմանադրություն պարտադրելու դեմ խոսողներին մեկուսացնում են. Մենուա ՍողոմոնյանAI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և շատ ավելին. Eventhub-ի նոր հնարավորություններն ու առաջարկները «Այս գործը հատկանշական է նրանով, որ անմեղաորսության բնույթն ավելի է ընդգծում». Հովհաննես ԻշխանյանՈվքե՞ր են իրական թալանչիները․ հարցում ԵղեգնաձորումԿԸՀ-ի նիստի օրը Հաջիևը Հայաստանում էր. ես էլ կարծում եմ՝ ազդեց ԿԸՀ որոշման վրա. Արամ ՊետրոսյանԱվետիք Չալաբյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդության հարցի քննարկումը ավարտվեցԱվետիք Չալաբյանը սպասում էր սրան, երբ խոսում էինք, ասում էր՝ հաջորդը ես եմ. Արմեն Մանվելյան«ՀայաՔվեին» ճնշելու համար համակարգողին անհիմն կերպով ուզում են տանել կալանքի. Ատոմ Մխիթարյան Քաղաքական հետապնդում է. ոչ մի բանական մարդ այլ բան չի կարող պնդել. Արսեն Գրիգորյան Ընդդիմադիր դաշտը կայուն է. ճնշումներն օգուտ չեն տալու. Սայիդա Պողոսյան Լանջառ գյուղում կառուցվել է 5 մՎտ հզորությամբ արևային կայան Չալաբյանի հանդեպ քաղաքական հետապնդումը տեղավորվում է ՀՀ-ին Ալիևյան սահմանադրություն պարտադրելու մեջԸնտրությունների ընթացքում շուրջ 80.000 անձնագրեր չեն նույնականացվել համապատասխան սարքերով. Շիրազ Մանուկյան Ավետիք Չալաբյանի ձերբակալությունը «ՀայաՔվեն» կազմալուծելու փորձ է, բայց չի ստացվելու. Դավիթ Սարգսյան Ավետիքը պինդ է, նա գիտի՝ ինչի համար է պայքարում. Ցոլակ ԱկոպյանԱդրբեջանը նոր նախապայման է դնում. դա, այսպես կոչված «վերադարձի իրավունքի» հարցն է. Մարիաննա Ղահրամանյան Գործի են դրել ահաբեկումների մամլիչը, փորձում են խուճապ առաջացնել ընդդիմադիր դաշտում. Արեգ ՍավգուլյանԴանիել Իոաննիսյանը ՔՊ-ի վստահված անձն է ու գործում է իշխանության հետ համատեղ. Անահիտ Ադամյան Ազգի մտածելակերպի և հիշողության ապամոնտաժման գործընթացի մեկնարկը տրված է․ Արեգա ՀովսեփյանՎստահո՞ւմ եք ընտրությունների արդյունքներին․ հարցում ՎանաձորումԱսել որ Չալաբյանը չէր սպասում այս սցենարին, սխալ կլինի. «ՀայաՔվեն» գլխատելու փորձ է. Դավիթ ՍարգսյանՄենք չենք ուզում պատերազմ, Նիկոլն է ուզում. Արշակ ԿարապետյանՈչ մի ղեկավար Փաշինյանի պես բռնապետ չի եղել․ քաղաքացի Վարչախումբը «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանին տանում է կալանքի. ՈւՂԻՂ ՄԻԱՑՈւՄ ԴԱՏԱՐԱՆԻ ԲԱԿԻՑԵրևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ստացված հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ Կասեցվել է «Շիրակ Վելլի» կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ Քաղաքացիները շարունակում են միանալ ստորագրահավաքին, դու ևս կարող ես միանալ Ավետիք Չալաբյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել` որակելով այն «ծայրից ծայր» սուտՀարցում․ գյուղմթերքի արտահանման խնդիրների համար քաղաքացիները մեղադրում են իշխանությունների արտաքին քաղաքականությանը ՀՀ մարզերի շուրջ 70 աշակերտ մասնակցել է առաջնորդության համաժողովին Շուտով Կիևի համար ռազմաճակատnւմ իրավիճակը դառնալու է անշրջելի. Պեսկով «Մարդ պետք է խղճով ապրի». խեղդված քույրերին հայտնաբերած ջրասուզակը չկարողացավ զսպել արցունքները (տեսանյութ) Ավետիք Չալաբյանի ձերբակալությունը բիրտ քաղաքական բռնաճնշում է