Ցանկանում ենք դուրս գալ ՉԼ-ի եզրափակիչ փուլ. Կլիշի
ՍպորտԱնգլիական «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Գաել Կլիշին Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի՝ Մադրիդի «Ռեալի» դեմ խաղից առաջ կիսվել է իր տպավորություններով:
«Մեզ մեծ հանդիպում է սպասվում, եւ ես հասկանում եմ, թե բախտը մեզ որքան է ժպտացել: Ամեն օր չէ, որ կարող ես խաղալ մեծագույն մրցաշարի կիսաեզրափակիչ փուլում:
Այս հանդիպումը յուրահատուկ կդառնա այն դեպքում, երբ մենք կարողանանք դուրս գալ եզրափակիչ փուլ:
«Մանչեսթեր Սիթին» ցանկանում է վերափոխել պատմությունը եւ դուրս գալ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ»,- ֆրանսիացու խոսքերն է մեջբերում «քաղաքայինների» պաշտոնական կայքը:
Հավելենք, որ «Մանչեսթեր Սիթի»-«Ռեալ» հանդիպումն ավարտվել էր 0:0 հաշվով: Պատասխան հանդիպումը տեղի կունենա այսօր՝ մայիսի 4-ին, Երեւանի ժամանակով 22:45-ին: