Կոնտեն բանակցել է Ռոմայի կիսապաշտպանի հետ
ՍպորտԼոնդոնի «Չելսիի» ապագա գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն բանակցություններ է վարել իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Ռաջա Նայնգոլանի հետ,- տեղեկացնում է Football-italia.net-ը:
Հաղորդվում է, որ մասնագետը ֆուտբոլիստի հետ հանդիպել է Հռոմի հյուրանոցներից մեկում:
Ըստ աղբյուրի՝ «ազնվականները» «գայլերի» բելգիացի կիսապաշտպանի տրանսֆերի դիմաց պատրաստ են վճարել 36 մլն եվրո, իսկ անձամբ ֆուտբոլիստին առաջարկել տարեկան 6 մլն եվրո աշխատավարձ: