Մխիթարյան. Անհամբեր սպասում են Հայաստանի հավաքականի ընկերական խաղերին
ՍպորտՀայաստանի ազգային հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել:
«Ողջույն, հայեր: Անհամբերությամբ սպասում եմ Լոս Անջելեսում կայանալիք ընկերական երկու հանդիպումներին: Վստահ եմ, որ մեծ աջակցություն կստանանք երկու խաղերում: Կհանդիպենք Լոս Անջելեսում»,- գրել է Մխիթարյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի ընտրանին Լոս Անջելեսում ընկերական հանդիպումներ կանցկացնի Գվատեմալայի (մայիսի 28) եւ Էլ Սալվադորի (հունիսի 1) հավաքականների հետ: