«Ռեալը» կարող է գնել Մորատային և վաճառել «Չելսիին»
Սպորտ«Յուվենտուսի» հարձակվող Ալվարո Մորատան, հնարավոր է, ամռանը տեղափոխվի «Չելսի»։
«Goal.com»-ի տեղեկության համաձայն, «Ռեալը» պատրաստ է միջմրցաշրջանում ակտիվացնել 23-ամյա հարձակվողին հետ գնելու կետը և վերավաճառել նրան լոնդոնյան ակումբին։
Հաղորդվում է, որ երիտասարդ ֆուտբոլիստի համար մադրիդցիները վճարելու են 30 միլիոն եվրո, գումարած բոնուսները։
«Յուվենտուսը» իր հերթին չի պլանավորում բաց թողնել իսպանացուն, ով Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանի 33 խաղում խփել է 7 գոլ։
«Չելսին», որն ամռանը կգլխավորի Անտոնիո Կոնտեն, պլանավորում է ձեռք բերել նոր հարձակվողների՝ կապված ամռանը Ռադամել Ֆալկաոյի և Լոիկ Ռեմիի հնարավոր հեռանալու հետ։