Հումելսը Բորուսիան լքելու մասին. Դեռ ոչինչ որոշված չէ
ՍպորտԴորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Մատս Հումելսը մեկնաբանել է իր ապագայի մասին պտտվող շշուկները:
27-ամյա ֆուտբոլիստը շփվել է երկրպագուների հետ եւ հայտարարել, որ դժգոհ է մնացել ակումբի կողմից արված հայտարարությունների պատճառով:
«Չի բացառվում յուրաքանչյուր տարբերակ: Դեռ ոչինչ որոշված չէ: Անիծյալ հայտարարությունից հետո ամեն ինչ սխալ է հասկացվել:
Չեմ հասկանում, թե ինչու ակումբի պաշտոնական կայքը հրապարակայնորեն խոսեց իմ հնարավոր տարբերակներից միայն մեկի մասին»,- Հումելսի խոսքերն է մեջբերում The Yellow Wall-ը: