ՀՀ Ազգային ժողովի վարչական շենքի շրջակայքում (Բաղրամյան փողոց, այնուհետև Դեմիրճյան փողոց) այսօր, սեպտեմբերի 29-ին, հավաքվել էին քաղաքացիներ, որոնք վանկարկումներով բողոք էին արտահայտում,- Orer.am-ին հայտնում են ՀՀ Ազգային ժողովից: ՀՀ ԱԺ վարչական շենքի Դեմիրճյան փողոցի մուտքից քաղաքացիներին է մոտեցել ՀՀ ԱԺ աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետը, որպեսզի սահմանված կարգով ընդունի քաղաքացիների դիմումը, սակայն վերջիններիս կողմից գրավոր դիմում չի ներկայացվել: