Բենզեման ու Կազեմիրոն մարզվել են ընդհանուր խմբում
ՍպորտՄադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Կազեմիրոն և հարձակվող Կարիմ Բենզեման ապաքինվել են վնասվածքներից։
Բրազիլացին և ֆրանսիացին այսօր լիարժեք մարզվել են «Արքայական ակումբի» ընդհանուր խմբում։
Անահատական ծրագրով են մարզվել դարպասապահ Կեյլոր Նավասը, պաշտպան Դանիել Կարվախալն ու կիսապաշտպան Գարեթ Բեյլը։

