Օրեր առաջ «Շրջանառության հարկի մասին» օրենքի դեմ բողոքի ակցիաներին մասնակցելու համար Ոսկու շուկայի սեփականատեր Վաղարշ Աբրահամյան կոտրել է բողոքի ակցիային մասնակցած աշխատողների սեղանները և արգելել իր տարածքում առևտուր անել:
Orer.am-ի հետ զրույցում ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ կատարվածից տեղյակ չէ:
«Ես տեղյակ չեմ, մի քանի օր է, ինչ վերադարձել եմ»,- ասաց Շարմազանովը՝ հավելելով. «Ցանկացած օրինական երևույթ գովաբանում եմ, ցանկացած անօրինական երևույթ՝ դատապարտում, անկախ նրանից՝ ով է արել, ինչ է արել»: