Կլոպ. Իմ թիմը հիանալի խաղաց
Սպորտ«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչ փուլի պատասխան խաղում «Վիլյառեալին» 3:0 հաշվով հաղթելուց հետո հայտարարել է, որ գոհ է իր թիմի աշխատանքից:
-Իմ թիմը հիանալի խաղաց: Առաջին խաղակեսը շատ էմոցիոնալ էր, իսկ երկրորդում ծրագրել էինք խաղալ կրկին այդպես, բայց արդեն ավելի հաշվենկատ:
Երբ ես տեղափոխվում էի «Լիվերպուլ», բոլորը խոսում էին ֆուտբոլիստների ոչ բարձր մակարդակի և ձախողած տրանսֆերների մասին: Բայց ես տեղափոխվեցի, քանի որ «Լիվերպուլը» լավ թիմ է, իսկ հիմա մենք խաղալու ենք եզրափակչում: Ի դեպ, Բազելը հիանալի քաղաք է, այն իմ տանից հեռու չէ,-Կլոպի խոսքը մեջբերել է «BBC Sport»-ը:
Եվրոպայի լիգայի եզրափակիչ՝ «Լիվերպուլ»-«Սևիլյա» հանդիպումը կայանալու է մայիսի 18-ին, Բազելի «Սանկտ Յակոբ Պարկ» մարզադաշտում: