Արցախի նախագահն ընդունել է Դավիթ Լոքյանին և Լևոն Մկրտչյանին
ՔաղաքականԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 7-ին ընդունել է ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանին ու կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանին: Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվո ւթյան գլխավոր վարչությունից:
Հանդիպմանն արծարծվել են Արցախի եւ Հայաստանի համապատասխան ոլորտներում փոխգործակցությանն առընչվող մի շարք հարցեր: