Պիրլոն ֆուտբոլային աստղերին կոչ է արել տեղափոխվել ՄԼՍ
Սպորտ«Նյու Յորք Սիթիի» կիսապաշտպան Անդերա Պիրլոն, ով անցյալ ամռանն է լքել Թուրինի «Յուվենտուսը», հիացմունքով է խոսել ՄԼՍ-ի մասին։
-Ես բոլորին խորհուրդ կտայի տեղափոխվել ԱՄՆ։ Սա հիանալի փորձ է, որից ես հաճույք եմ ստանում։ Այստեղ որոշակի կանոններ կան, որոնք վերաբերում են աշխատավարձին, այդ պատճառով էլ ամեն մարդ չի կարող այստեղ հանդես գալ, սակայն ՄԼՍ-ում խաղալը հիասքանչ է,-ասել է Պիրլոն։
36-ամյա իտալացին ընթացիկ մրցաշրջանում 8 հանդիպման է մասնակցել։