Ֆրանչեսկո Տոտի՝ 600 հանդիպում Իտալիայի առաջնությունում
Սպորտ«Ռոմայի» ավագ Ֆրանչեսկո Տոտին դարձավ երրորդ ֆուտբոլիստը, որը 600 հանդիպում անցկացրեց Իտալիայի առաջնությունում: 37-րդ տուրի «Ռոմա» - «Կյեւո» (3:0) խաղում 39-ամյա ֆուտբոլիստը դուրս էր եկել փոխարինման:
600 հանդիպումն էլ Տոտին անցկացրել է «Ռոմայի» կազմում:
Նրանից շատ Իտալիայի առաջնություններում խաղացել են Պաոլո Մալդինին (647) եւ Խավյեր Զանետին (615):
