Եվրոպա Լիգան Չեմպիոնների լիգա վերադառնալու մեր միակ ճանապարհն է․ Յուրգեն Կլոպ
Սպորտ«Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Յուգեն Կլոպը նշել է, որ հաջորդ մրցաշրջանում եվրագավաթների խաղարկություններին մասնակցելու միակ հնարավորությունը Չեմպիոնների լիգայում հաղթանակն է։
«Երբ գլխավորեցի «Լիվերպուլ»-ը, չէի մտածում՝ որտեղ կլինենք մրցաշրջանի ավարտին։ Եվրոպա Լիգան Չեմպիոնների լիգա վերադառնալու մեր միակ ճանապարհն է։
Բայց մեծապես նաև Եվրոպա լիգան է պատճառը, որ ունենք ընդամենը 58 միավոր։ Միգուցե գրավենք 6-րդ հորիզոնականը, բայց դա կախված է նաև այլ թիմերի արդյունքներից։
Ամեն դեպքում, ուրախ կլինեմ, եթե հաղթենք վերջին տուրում»,- Կլոպի խոսքերը մեջբերում է Sky Sports-ը։