ԵԽԽՎ համազեկուցողները մայիսի 11-12-ը կժամանեն Հայաստան
ՔաղաքականԵվրոպայի խորհրդի խորհրդարանական ժողովի (ԵԽԽՎ) համազեկուցողներ Ալան Միլը (Մեծ Բրիտանիա) և Ջուզեպպե Գալատին (Իտալիա) մայիսի 11-12 փաստահավաք այցով կժամանեն Հայաստան:
Ինչպես տեղեկացնում է ԵԽԽՎ կայքը` համազեկուցողների ուշադրության կենտրոնում կլինեն սահմանադրական փոփոխությունները, ընտրական համակարգի բարեփոխումները և կոռուպցիայի դեմ պայքարը:
Երևանում հանդիպումներ կանցկացվեն տարբեր պետպաշտոնյաների, խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: