Մեսի. Ափսոս, որ չեմ մասնակցի Օլիմպիական խաղերին
Սպորտ«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին ափսոսանք է հայտնել, որ չի կարողանա մասնակցել 2016թ. Ռիոյի Օլիմպիական խաղերին։ Արգենտինայի թիմի գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն որոշել է չհրավիրել «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկրին։
«Շատ ափսոս, որ չեմ խաղա Օլիմպիական խաղերում։ Ինձ համար դա կլիներ հրաշալի փորձառություն»,- Մեսիի խոսքը մեջբերում է Sky Sports-ը։
«Ավելորդ է Մեսիին բազմաթիվ մրցաշարերից հետո կանչել նաեւ օլիմպիական մրցաշարին: Առողջ բանականությունը հուշում է, որ նրա նման խաղացողները պետք է կենտրոնանան Ամերիկայի Գավաթի վրա:
Կարծում եմ՝ Մեսին ակումբային մրցաշրջանից հետո պետք է մասնակցի Ամերիկայի Գավաթին, ապա ստանա հանգստանալու հնարավորություն»,- ասել էր Մարտինոն։
Ամերիկայի Գավաթը հունիսի 3-ից 26-ը ԱՄՆ-ում է: Օլիմպիական խաղերը օգոստոսի 5-ից 21-ն է: