Ուելբեքը բաց կթողնի Եվրո-2016-ը
ՍպորտԼոնդոնի «Արսենալի» հարձակվող Դանիել Ուելբեքը վնասվածքի պատճառով չի կարողանա օգնել Անգլիայի հավաքականին Եվրո-2016-ում։ «Մանչեսթեր Սիթիի» դեմ Անգլիայի առաջնության նախավերջին տուրի խաղում (2։2) ստացած ծնկի վնասվածքի պատճառով 25-ամյա ֆուտբոլիստը չի կարողանա խաղալ 3-5 ամիս, հաղորդում է Goal.com-ը։
Մարտին կայացած ընկերական հանդիպումներին Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը հրավիրել էր հետեւյալ կազմը։
Դարպասապահներ. Բաթլենդ («Սթոք Սիթի»), Ֆորսթեր («Սաութհեմփթոն»), Հարթ («Մանչեսթեր Սիթի»)։
Պաշտպաններ. Բերտրանդ («Սաութհեմփթոն»), Կեյհիլ («Չելսի»), Քլայն («Լիվերպուլ»), Ջագելկա, Սթոունզ (երկուսն էլ՝ «Էվերտոն»), Ռոուզ, Ուոքեր (երկուսն էլ՝ «Տոտենհեմ»), Սմոլինգ («Մանչեսթեր Յունայթեդ»)։
Կիսապաշտպաններ. Ալլի, Դայեր (երկուսն էլ՝ «Տոտենհեմ»), Բարքլի («Էվերտոն»), Դրինքուոթեր («Լեսթեր»), Հենդերսոն, Լալանա, Միլներ (բոլորն էլ՝ «Լիվերպուլ»), Ստերլինգ («Մանչեսթեր Սիթի»)։
Հարձակվողներ. Քեյն («Տոտենհեմ»), Սթարիջ («Լիվերպուլ»), Վարդի («Լեսթեր»), Ուոլքոթ, Ուելբեք (երկուսն էլ՝ «Արսենալ»)։