Ռոյ Հոջսոն. «Լեսթերի» հեքիաթային հաղթանակը դրական ազդեց անգլիական ֆուտբոլի վրա
ՍպորտՖուտբոլի Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը խոսել է անգլիական ֆուտբոլի վրա «Լեսթերի» չեմպիոնության ազդեցության մասին, նշել է Եվրո-2016-ի ֆավորիտներին եւ խորհուրդ է տվել «դուրս չգրել» Ռունիին։
««Լեսթերի» հեքիաթային հաղթանակը դրական ազդեց անգլիական ֆուտբոլի վրա, սակայն «Լեսթերի» հաջողությունը բացառապես այդ ակումբի հաջողությունն է։ Այդ թիմից միայն մի քանիսը կարող են իրական օգուտ տալ Անգլիայի հավաքականին։
Ես բացասական եմ գնահատում մեկնաբանությունները, թե վնասվածքից հետո Ռունին օգտակար չի կարող լինել հավաքականին։ Նա ավագի եւ առաջատարի դերում հրաշալի դրսեւորվեց ընտրական փուլում։ Մենք հարգում ենք նրա ներդրումն ու փորձը։
Եվրո-2016-ի ֆավորիտներն են Անգլիան, Գերմանիան, Իսպանիան եւ Ֆրանսիան։ Անակնկալ կարող են մատուցել Բելգիան, Պորտուգալիան եւ Ավստրիան»,- Հոջսոնի խոսքը մեջբերում է dailymail-ը։
Եվրո-2016-ի B խմբում Անգլիայի մրցակիցները կլինեն Ուելսի, Սլովակիայի եւ Ռուսաստանի հավաքականները: