ՀՀ և Արցախի ԱԳ նախարարները քննարկել են Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետևանքերի վերացման քայլերը
ՔաղաքականՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մայիսի 10-ին հանդիպել է Արցախի ԱԳ նախարար Կարեն Միրզոյանին: Զրուցակիցները քննարկել են Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված լայնածավալ ռազմական ագրեսիվ գործողությունների հետևանքերի վերացմանն ուղղված քայլերը։ Այս համատեքստում մտքեր են փոխանակվել 1994-1995թթ. զինադադարի հաստատման և ամրապնդման եռակողմ անժամկետ համաձայնագրերի անվերապահ կատարման, զի նադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծման շուրջ։
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, Էդվարդ Նալբանդյանն ու Կարեն Միրզոյանն անդրադարձել են Հայաստանի և Արցախի ԱԳ նախարարությունների միջև համագործակցության հարցերին։