ԵՄ հատուկ ներկայացուցիչը դատապարտում է Լեռնային Ղարաբաղում իրագործված դաժանությունները
ՔաղաքականՀարկավոր է դատապարտել բոլոր դաժանությունները, իսկ մեղավորներին՝ պատասխանատվության կանչել: Այս մասին մայիսի 10-ին Երեւանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերը:
Հարցին, թե ինչո՞ւ է խուսափում Լեռնային Ղարաբաղ այցից, Զալբերը պատասխանեց, որ շատ կցանկանար այցելել, սակայն կոլեկտիվ անվտանգության միջազգային սկզբունքները դրա համար պայմանավորվածությունների առկայություն են պահանջում:
Լեռնային Ղարաբաղում խաղաղ բնակչության դեմ ադրբեջանական բանակի դաժանությունների մասին հարցին նա պատասխանեց. «Այստեղ մեր դեմ տարբեր կողմերից մեղադրանքներ են հնչում: Եվրամիության, ինչպես նաեւ միջազգային այլ կազմակերպությունների համար շատ դժվար է գնահատականով հանդես գալ: Պարզ է մեկ բան. մենք դատապարտում ենք այդ հանցագործությունները:
Շատ կցանկանայինք փաստեր ունենալ՝ հետագա հետաքննության համար, որպեսզի դրանից հետո մեղավորները պատժվեն»: