Հայաստանն Արցախի անկախությունը կճանաչի, երբ գա դրա ժամանակը. ՀՀ վարչապետ
ՔաղաքականՀայաստանը կճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը, երբ կգա դրա ժամանակը: Այդ մասին նշեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ Հազարամյակի զարգացման նպատակների Առաջընթացի ազգային զեկույցի հիմնական արդյունքների ներկայացմանը վերաբերող միջոցառումից առաջ լրագրողների հետ կարճ զրույցում:
Հարցին՝ ինչպիսի՞ն է վիճակը Լեռնային Ղարաբաղում՝ վարչապետն ասաց, որ կայուն է: Իսկ թե ե՞րբ է Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչվելու ՀՀ-ի կողմից՝ Հովիկ Աբրահամյանը նշեց. «Երբ ժամանակը գա»:
ՀՀ վարչապետը մայիսի 8-9-ը եղել է ԼՂ-ում, մասնակցել եռատոնին նվիրված միջոցառումներին: