Կառավարության նիստից առաջ Հովիկ Աբրահամյանը հանդես կգա հայտարարությամբ
ՔաղաքականՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը մայիսի 12-ի կառավարության նիստից առաջ հանդես կգա հայտարարությամբ: Այդ մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետը: «Մենք հիմա զբաղված ենք կարևոր գործով՝ տնտեսության զարգացմամբ, որից պետք է ածանցվեն մեր ապագա բոլոր հաջողությունները: Որոշ քայլեր ենք ձեռնարկում և վաղը կառավարության նիստից առաջ ես հանդես կգամ հայտարարությամբ»,-ասաց ՀՀ վարչապետը: