Բուֆոնն ու Բարցալին նոր պայմանագրեր են կնքել «Յուվենտուսի» հետ
ՍպորտԹուրինի «Յուվենտուսի» վետերաններ Ջանլուիջի Բուֆոնն ու Անդրեա Բարցալին երկարաձգել են պայմանագրերն իտալական ակուբի հետ, հաղորդում է football-italia-ն: Լեգենդար դարպասապահ Բուֆոնն արդեն հայտարարել էր, որ կարիերան կավարտի 2018թ. աշխարհի առաջնությունից հետո:
Նա ակումբային պայմանագիրը եւս երկարաձգել է մինչեւ 2018 թվականը: 38-ամյա Բուֆոնը «Յուվենտուսի» եւ Իտալիայի հավաքականի ավագն ու հիմնական դարպասապահն է:
Պաշտպան Բարցալին եւս պայմանագիրը երկարաձգել է մինչեւ 2018 թվականը եւ 37 տարեկանում էլ կավարտի կարերան: