Ռոման չի ընդունել Չելսիի առաջարկը
ՍպորտԻտալական «Ռոմայի» ղեկավարությունը չի համաձայնել թիմի կիսապաշտպան Ռաջա Նաինգոլանին բաց թողնել «Չելսի»:
«The Guardian»-ը պնդում է, որ լոնդոնցիները 28-ամյա բելգիացու տրանսֆերի դիմաց 29 միլիոն եվրո են առաջարկել, ինչը չի գոհացրել «գայլերին»:
Նշվում է, որ «Ռոման» մտադիր է կիսապաշտպանի վաճառքից ստանալ 40 միլիոն եվրո:
Իտալիայի ընթացիկ առաջնությունում Նաինգոլանը մասնակցել է 34 խաղի, որոնցում դարձել է 6 գոլի հեղինակ: