15 հազար երկրպագու՝ Դորտմունդի «Բորուսիայի» Մ-19 թիմի խաղին (ֆոտոշարք)
ՍպորտԴորտմունդի «Բորուսիայի» մինչեւ 19 տարեկանների թիմի տնային հանդիպմանը ներկա են եղել 15117 երկրպագուներ:«Սիգնալ Իդունա Պարկ» ստադիոնում կայացած խաղում դորտմունդցիները Գերմանիայի առաջնության կիսաեզրափակիչի առաջին մրցավեճում 1:2 հաշվով պարտվել են «Մյունխեն-1860»-ին: Պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 16-ին Մյունխենում:
Հիշեցնենք, որ այդ հանդիպմանը ներկա էին եղել նաեւՀայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ու նրա գործակալ Մինո Ռայոլան: Տեսախցիկները տրիբունայում ֆիքսել էին նաեւ «Բորուսիայի» գերմանացի կիսապաշտպան Մարկո Ռոյսին:







