«Ռեալը» ցանկանում է երկարաձգել Ռոնալդուի ու Բեյլի պայմանագրերը
ՍպորտՄադրիդի «Ռեալը» ծրագրել է այս ամռանը երկարաձգել պայմանագրերը պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ու ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլի հետ, հաղորդում է AS-ը:
2 ֆուտբոլիստներն էլ թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի օրոք վերադարձել են իրենց լավագույն մարզավիճակին, ինչի շնորհիվ ակումբը ցանկանում է նոր համաձայնագրեր կնքել նրանց հետ:
31-ամյա Ռոնալդուի գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2018-ի ամառը, իսկ 26-ամյա Բեյլինը՝ մինչեւ 2019-ի ամառը: Արքայական ակումբը ցանկանում է պորտուգալացու պայմանագիրը երկարաձգել մինչեւ 2020-ը, իսկ ուելցունը՝ մինչեւ 2021-ը: