«Ռեալն» ու «Բարսելոնան» կպայքարեն Պրեմյեր լիգայի լավագույն ֆուտբոլիստի համար
ՍպորտԱնգլիայի չեմպիոն «Լեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռիհադ Մահրեզը հայտնվել է «Ռեալի» եւ «Բարսելոնայի» ուշադրության կենտրոնում։ Առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում մադրիդյան եւ կատալոնական ակումբները կպայքարեն Անգլիայի Պրեմյեր լիգայի լավագույն ֆուտբոլիստ ճանաչված 25-ամյա ալժիրցի խաղացողի համար։
Ավելի վաղ, Մահրեզը հրաժարվել էր տեղափոխվել Անգլիայի առաջնության ակումբներից մեկը, սակայն Արքայական ակումբից կամ «Բարսելոնայից» առաջարկ լինելու դեպքում, «Լեսթերի» համար բարդ կլինի կանխել ֆուտբոլիստի տեղափոխությունը, գրում է francefootball-ը։ Մահրեզին գնելու ցանկություն ունի նաեւ ֆրանսիական ՊՍԺ-ն։
«Լեսթերն» ավելի լավ պայմաններով նոր առաջարկ է արել Մահրեզին, սակայն ֆուտբոլիստը դեռ չի պատասխանել։