Եվրո-2016. Էդեն Ազարը՝ Բելգիայի հավաքականի ավագ
ՍպորտԼոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը կլինի Բելգիայի հավաքականի ավագը Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարում։ Այդ մասին հայտնել է Բելգիայի ազգային թիմի գլխավոր մարզիչ Մարկ Վիլմոտսը։ Թիմի ավագ Վենսան Կոմպանին վնասվածքի պատճառով բաց կթողնի Եվրո-2016-ը։
«Կոմպանիի վնասվածքը հարված է իր համար էլ, թիմի համար էլ։ Նա մեր առաջատարն է։ Այժմ Վենսանը պետք է կենտրոնանա իր առողջության եւ ապաքինման վրա, որպեսզի շուտ վերադառնա խաղադաշտ։ Սակայն ազգային թիմը պետք է մտածի ապագայի մասին եւ լուծումներ գտնի»,- Վիլմոտսի խոսքը մեջբերում է Goal.com-ը։
Բելգիայի հավաքականի նախնական հայտացուցակում ընդգրկվել են.
Դարպասապահներ. Կուրտուա, Ժիլե, Մինյոլե։
Պաշտպաններ. Ալդերվեյրելդ, Բոյատա, Դենայեր, Լոմբերտս, Էնգելս, Ջ. Լուկակու, Մենյե, Վերմալեն, Վերտոնգեն։
Կիսապաշտպաններ. Դեմբելե, Ֆելաինի, Նաինգոլան, Վիտսել։
Հարձակվողներ. Բատշուաի, Բենտեկե, Ֆերեյրա-Կարասկո, Դե Բրույնե, Ազար, Ռ. Լուկակու, Մերտենս, Օրիգի։
Եզրափակիչ մրցաշարի խմբային փուլում Բելգիայի մրցակիցները կլինեն Իտալիան, Իռլանդիան ու Շվեդիան։