«Ցյուրիխի» գլխավոր մարզիչը հեռացվել է պաշտոնից
ՍպորտՇվեյցարական «Ցյուրիխի» գլխավոր մարզիչ Սամի Հյուպիան հեռացվել է պաշտոնից, հաղորդում է ակուբիկայքը:
Շվեյցարիայի առաջնության ավարտից երեք տուր առաջ «Ցյուրիխը» եզրափակում է մրցաշարային աղյուսակը՝ մեկ միավոր զիջելով 9-րդ տեղից, որը թույլ է տալիս մնալ ուժեղագույնների խմբում: Անգլիական «Լիվերպուլի» եւ Ֆինլանդիայի հավաքականի նախկին խաղացողը «Ցյուրիխը» գլխավորել էր անցած ամռանը:
Հիշեցնենք, որ «Ցյուրիխում» է հանդես գալիս Հայաստանի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Արտյոմ Սիմոնյանը: Շվեյցարիայի ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է 11 հանդիպման եւ խփել է մեկ գոլ: