Դորտմունդի «Բորուսիայի» հավանական մեկնարկային կազմը
ՍպորտKicker-ը ներկայացրել է Դորտմունդի «Բորուսիայի» հավանական մեկնարկային կազմը «Քյոլնի» դեմ Գերմանիայի առաջնության վերջին՝ 34-րդ տուրի խաղում:
«Բորուսիա». Ռոման Բյուրկի,Լուկաշ Պիշչեկ, Սոկրատիս Պապաստատոպուլոս, Մատս Հումելս, Մարսել Շմելցեր, Էրիկ Դուրմ, Յուլիան Վայգլ, Գոնսալո Կաստրո, Սինձի Կագավա,Մարկո Ռոյս, Պյեր-Էմերիկ Օբամեյանգ:
Հիշեցնենք, որ մրցաշրջանում 5-րդ դեղին քարտը ստանալու պատճառով Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բաց է թողնելու «Քյոլնի» դեմ խաղը, որը կկայանամայիսի 14-ին Դորտմունդում եւ կսկսվի Երեւանի ժամանակով 17:30-ին: