Ֆրանսիայում միգրանտներին կեղծ փաստաթղթեր են վաճառում
ՄիջազգայինՄիգրանտները կեղծ կենսագրություններ եւ բժշկական տեղեկանքներ են գնում Ֆրանսիայում ապաստան ստանալու համար, գրում է Gazeta-ն` վկայակոչելով The Times-ին:
Հաղորդվում է, որ այս սխեման բացահայտվել է, երբ փարիզյան առողջապահության վարչությունը աշխատանքից հեռացրել է բարձրաստիճան բժշկի` նրան մեղադրելով այն բանի համար, որ վերջինս միգրանտներից փող է վերցրել կեղծ բժշկական եզրակացություններ տրամադրելու համար, որոնց օգնությամբ նրանք հույս ունեին խուսափել արտաքսումից:
Այսպես, որոշ տվյալների համաձայն, եգիպտացիները մինչեւ 50 եվրո են վճարում «սիրիական կենսագրության» համար, որպեսզի ներկայանան որպես պատերազմի զոհեր եւ ապաստան ստանան:
Պարբերականը նշում է, որ չնայած շատ միգրանտներ Ֆրանսիան սոսկ որպես տարանցիկ երկիր են օգտագործում, ապաստանի տրամադրման միջնորդությունների թիվն անցյալ տարի աճել է 30 տոկոսով: