Երևան, 01.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ի՞նչ բովանդակային փոփոխություններ կլինեն նախադպրոցական կրթական համակարգում. «Փաստ» «Իշխանությունը զավթել են ժողովրդից, պետք է պայքարենք մեր իրավունքների վերադարձի համար». «Փաստ» Եկեղեցու դեմ իշխանության պատերազմը մտնում է նոր՝ ավելի խայտառակ փուլ. «Փաստ» Ի՞նչ ճակատագիր է սպասվում ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տանը. «Փաստ» Մյուսները՝ հե՞չ. «Փաստ» Հիմնարար հակասություններ, խորացող մտահոգություններ. «Փաստ» Այսքանից հետո չհասկացա՞ն, որ այդ ճնշումներն ուղղակի չի աշխատում․ Ղազինյան Նոր ԱԺ-ում միշտ զգացվելու է ԲՀԿ-ի և մեր` «Առաջարկ Հայաստանին» ծրագրի պակասը․ Գագիկ Ծառուկյան Վաղ առավոտյան ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն և խուզարկություններ են անցկացնում Ամենավտանգավոր մարզաձևերից մեկը. ե՞րբ կարող է սահնակը Բոյինգի արագություն «բացել». «Փաստ»


Ադրբեջանը վերսկսել է ակտիվիստների հետապնդումները. Freedom House

Միջազգային

Ադրբեջանական NIDA երիտասարդական շարժման ակտվիստներ Բայրամ Մամեդովի եւ Գիյաս Իբրահիմովի ձերբակալությունից հետո Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում նշել է, որ կարճատեւ դադարից հետո Ադրբեջանը վերսկսել է ակտվիստների հետապնդումները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Freedom House-ի փոխնախագահ Ռոբերտ Հերմանն այդ առնչ ությամբ ասել է. «24 քաղաքական եւ կրոնական բանտարկյալների ազատ արձակումից հետո ադրբեջանական իշխանություններն, ինչպես երեւում է` ձգտում են լցնել դատարկված բանտախցերն ազատության նոր պաշտպաններով»:

Նա նշել է, որ ժողովրդավարական երկրները պետք է պահանջեն, որպեսզի Ադրբեջանը հարգի հիմնարար ազատությունները եւ թույլատրի քաղաքացիական հասարակությանն ազատորեն իրագործի իր գործունեությունը:

Երիտասարդ ակտվիստներ Բայրամ Մամեդովը եւ Գիյաս Իբրահիմովը մայիսի 10-ին ձերբակալվել են թմրանյութերի ապօրինի պահման մեղադրանքով: Բաքվում դատարանը նրանց ձերբակալել է 4 ամիս ժամկետով եւ նրանց 12 տարվա ազատազրկում է սպասվում:

NIDA շարժումը հայտարարել է, որ ակտվիստների ձերբակալության իրական պատճառն այն է, որ նրանք կասկածվում են Բաքվում Ադրբեջանի կենտրոնական բանկի դիմաց Հեյդար Ալիեւի ծննդյան օրը նրա արձանի պատվանդանի կողերին ադրբեջաներենով եւ անգլերենով Qul Bayramınız MՖbarək (Շնորհավորում ենք ստրուկի օրվա առթիվ), իսկ առաջնակողմում` Fuck the system (Կորչի հասարակարգը) գրություններ կատարելու մեջ, ինչը մեծ արձագանք էր առաջացրել Ադրբեջանում:

Երիտասարդների փաստաբան Էլչին Սադըգովը լրագրողներին ասել է, որ դատարանի կողմից նրանց նկատմամբ թմրանյութի հետ կապված մեղադրանքի առաջադրումը կապված է Հեյդար Ալիեւի արձանի հարցի հետ: «Նրանց մեղադրեցին թմրանյութի հարցով: Ինքնագլուխ, բռնությամբ ներխուժեցին տուն: Խուզարկության ժամանակ տնեցիներց ոչ մեկը չի մասնակցել: Տղաները բոլորովին կապ չունեն թմրանյութի հետ», -ասել է նա: Փաստաբանն ասել է, որ Գիյաս Իբրահիմովը հրաժարվել է հարցաքննության ժամանակ խոշտանգումներով տված իր ցուցմունքներից:

«Նրանք համառում են, որ հենց այդ տղաներն են արձանի վրա գրության հեղինակները: Դատարանում նրանցից պահանջել են արձանի առաջ ներողություն խնդրել: Ասել են, որ համաձայնեք ներողություն խնդրելու ժամանակ AzTv-ն նկարահանի, ազատ թողնենք ձեզ», -լրագրողներին հայտնել է փաստաբանը:

Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը միջադեպի հետ կապված հայտարարության մեջ նշել է, որ Բայրամ Մեմմեդովի մոտից 2,904 գ հերոին տեսակի թմրանյութ է հայտնաբերվել, իսկ նրա տանից` 1 կ 150 գ հերոին: Գիյաս Իբրահիմովի մոտից` 2,607 գ հերոին, իսկ նրա տանից` 1 կգ 10 գ հերոին:

Ադրբեջանի կենտրոնական բանկի դիմացի այգում գտնվող Հեյդար Ալիեւի` այդ գրություններով արձանի լուսանկարը հայտնվել էր Facebook սոցցանցում, ինչը մեծ արձագանք էր առաջացրել Ադրբեջանում:

Այդ երկրում ավանդույթ է դարձել իշխանություններին, կառավարությանը քննադատաող ակտիվիստներին, ընդդիմադիրներին եւ քաղաքական-հասարակական գործիչներին, անգամ կրոնականներին թմրանյութերի հետ կապված հոդվածներով մեղադրանքներ ներկայացնելն ու բանտեր նետելը:

Ադրբեջանը մնում է անազատ մամուլ ունեցող երկրների թվում:

Միջազգային եւ ադրբեջանական իրավապաշտպան կազմակերպությունների տվյալներով` Ադրբեջանում ներկայում մոտ 100 քաղաքական բանտարկյալներ կան, որոնցից 28-ը ճանաչվել է խղճի բանտարկյալ:

Ի՞նչ բովանդակային փոփոխություններ կլինեն նախադպրոցական կրթական համակարգում. «Փաստ»«Իշխանությունը զավթել են ժողովրդից, պետք է պայքարենք մեր իրավունքների վերադարձի համար». «Փաստ»Եկեղեցու դեմ իշխանության պատերազմը մտնում է նոր՝ ավելի խայտառակ փուլ. «Փաստ»Ի՞նչ ճակատագիր է սպասվում ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տանը. «Փաստ»Մյուսները՝ հե՞չ. «Փաստ»Հիմնարար հակասություններ, խորացող մտահոգություններ. «Փաստ»Նոր Հաճնի կամրջի տակ հայտնաբերվածն ազգությամբ ռուս է՝ 14 տարեկանՕգոստոսի 4-ին, 5-ին, 6-ին և 7-ին գազ չի լինելուՄի՛ եղիր հեզ. Նարեկ Կարապետյանը դիմել է Ռուբեն ՀախվերդյանինԻտալիան փակում է երկրի ծովային և օդային սահմանները Իսպանիայի հետՇախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների առաջնությունում Հայաստանի թիմը հաղթել է Իսրայելի թիմինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուՀանքարդյունաբերության ապագան՝ թվային լուծումներում. Mining Innovation Summit 2026Երևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումԺամեր առաջ Կենտրոն վարչական շրջանի փողոցներից մեկում ստորգետնյա մալուխի հերթական վթարըՄեզ վրա հարձակվելով՝ ահաբեկիչները թաքցնում են իրենց իրական դրդապատճառները և մեղադրում մեզ ռազմական ապրանքներ վաճառելու մեջ․ Տատյանա ԿիմԽաբի Ալոնսոն միանում է ՖԻՖԱ-ի դեմ բողոքի ալիքինԻսպանիայի սահմանն ապօրինի հատած 37 հազար 500 ներգաղթյալ վերադարձվել է Մարոկկո«Անվճար բոնուսներ խաղերում». IDBank-ը զգուշացնում է դպրոցականների դեմ ուղղված կիբերհարձակումների մասինԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվելՄարուքյանը ահազանգում է․ Ադրբեջանը հայերին ներկայացնում է որպես «մարդակերներ»Խոշոր հրդեհ է բռնկվել Բաքվի էլիտար բնակելի համալիրում (տեսանյութ)Moody's-ը վերահաստատել է Կոնվերս Բանկի վարկանիշը՝ հեռանկարը «կայուն»-ից դարձնելով «դրական»Իսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինՀայկական ձկնարտադրանքը հասանելի կլինի վրացական շուկայումԷբոլայի վտանգ կա՞ Հայաստանում․ ՀՎԿԱԿ-ը գնահատել է ռիսկըՌուսաստանում կսկսեն ձյան և սառույցի մակնշումըԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցի լիակատար փակման մասին«Մերձավոր Արևելքի նոր խաղը․ նեղուցները դառնում են ճնշման գործիք»․ Արտակ ԶաքարյանԹբիլիսյան խճուղում բшխվել են «Nissan»-ը ու «Ford»-ըԿեղծ օղու արտադրության և շշալցման անօրինական արտադրամաս է բացահայտվել ԳյումրիումՆոր հաջողություններ Եվրոպայում․ «Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուների կրթական ուղևորությունները հեղինակավոր երաժշտական ակադեմիաներԵրբ հանքարդյունաբերությունն ու նորագույն տեխնոլոգիաները նույն ալիքի վրա ենՀանրային խորհրդարանի ստեղծման նպատակն է ժողովրդի ձայնը դարձնել լսելի. Արեգ ՍավգուլյանԷմոցիոնալ դիվանագիտություն․ Իշխանությունները կրկնում են է այն նույն սխալը, որը արվեց Ադրբեջանի դեպքումԱյս վարչակարգը բոլոր հնարավոր ձևերով կարող է մարդկանց զրկել ընտրելու իրավունքից. Աննա ԿոստանյանՌուսական շուկան միշտ եղել է ամենամեծը ձկնամթերքի արտահանման համար. Մենուա ՍողոմոնյանԻշխանությունները իրենց հոգու խորքում գիտեն, որ ժողովրդի մեծ մասն իրենց դեմ է. Անահիտ ԱդամյանԲարի՛ երթ, սիրելի՛ շրջանավարտներ. Պլեխանովի անվան ՌՏՀ Երևանի մասնաճյուղում տեղի ունեցավ դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը (լուսանկարներ) Ոտքի´ կանգնիր և պայքարի´ր, զանգերը ղողանջում են քե´զ համար. Ավետիք Չալաբյանի ուղերձըՉանե՞նք բարեգործություն. Իր պես մարդ բռնենք ու երեխաներին ամիսներով առանց հայր թողնենք․ Նարեկ ԿարապետյանԻմ խորհուրդը ապագա սերնդին․ Մհեր Ավետիսյան«Արարատցեմենտը» Փաշինյանինը չէ, պետությանն էլ չէ. Նարեկ Կարապետյան Այսքանից հետո չհասկացա՞ն, որ այդ ճնշումներն ուղղակի չի աշխատում․ Ղազինյան Նարեկ Կարապետյանի տնից ոչինչ չեն տարել, չէին էլ կարող տանել, իրենք էլ չգիտեն՝ ինչ են փնտրում Նիկոլ Փաշինյանը Հայաստանի համար նոր թշնամի է ստեղծում. Նարեկ Կարապետյան «Ամեն ինչի պատճառը քաղաքականությամբ զբաղվելն է»․ Կարապետյանը՝ իր տան խուզարկության մասին Այս խուզարկությունը միջամտություն է Նարեկ Կարապետյանի քաղաքական գործունեությանը. ՎարդևանյանՆոր ԱԺ-ում միշտ զգացվելու է ԲՀԿ-ի և մեր` «Առաջարկ Հայաստանին» ծրագրի պակասը․ Գագիկ Ծառուկյան