ԲԻ ԲԻ ՍԻ-ն գրում է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խոստովանել է, որ ամերիկյան իշխանությունները թերագնահատել են սիրիական իսլամիստներից եկող վտանգի աստիճանը : Ու թեև ԱՄՆ զինված ուժերն ու սուննիական խմբավորումները կարողացել են ոչնչացնել Իրաքում գործող Ալ-Քաիդայի գրոհայիններին, սակայն ջիհադիստները տեղափոխվել են Սիրիա, ուր այս պահին քաղաքացիական պատերազմ է ընթանում, այդպիսով ձևավորելով ISIS խմբավորումը, որը շարունակում է հզորանալ ի հաշիվ այլ երկրներից ժամանող ջիհադիստների: Օբաման նաև խոստովանել է, որ ամերիկյան հետախուզությունը նաև գերագնահատել է իրաքյան կանոնավոր բանակի հնարավորությունները գրոհայիններին զսպելու առումով, որի արդյունքում նրանք ընդարձակ տարածքներ են գրավում: