Իբրահիմովիչ. Հիմա ամենահարմար պահն է այլ ուղի ընտրելու համար
Սպորտ«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը մեկնաբանել է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո փարիզյան ակումբից հեռանալու որոշումը:
-Հպարտ եմ «ՊՍԺ»-ում անցկացրած 4 տարիների համար: Ինձ դուր է եկել այստեղ անցկացրած յուրաքանչյուր օրը: «Պարի Սեն Ժերմենը» դարձել է աստղային թիմ, իսկ ես առանցքային դերակատարություն եմ ունեցել: Հիմա ամենահարմար պահն է այլ ուղի ընտրելու համար: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել թիմակիցներիս, տեխնիկական անձնակազմին, այս ակումբում աշխատող բոլոր մարդկանց:
Իմ սիրտը երկրպագուների հետ է: Այս ընթացքում նրանք հիանալի են եղել: «Պարի Սեն Ժերմենի» երկրպագուները լավագույնն են Ֆրանսիայում: Ես հրաժեշտ չեմ տալիս, ես միայն ասում եմ՝ առայժմ: Ես այստեղ եմ եկել որպես արքա, հեռանում եմ որպես լեգենդ, բայց վերադառնալու եմ,-34-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերված է փարիզյան ակումբի պաշտոնական կայքից: