РБК-ի ղեկավարության հեռանալու ֆոնին հոլդինգի ակցիաների արժեքն աճել
ՄիջազգայինՄի շարք թոփ-մենեջերների` РБК հոլդինգը լքելու լուրերի ֆոնին, ընկերության ակցիաների արժեքը բարձրացրել է 7 տոկոսով:
Այդ մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը: РБК-ի տնօրեն Նիկոլայ Մոլիբոգը մայիսի 13-ին տեղեկացրել է, որ հոլդինգը լքել են գործակալության գլխավոր խմբագիր Ռոման Բադանինը և թերթի գլխավոր խմբագիր Մաքսիմ Սոլյուսը:
РБК-ի մեդիա ծրագրերի կառույցներում նոր նշանակումների մասին կհայտարարվի ավելի ուշ: ՌԴ կապի և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Ալեքսեյ Վոլինը հայտարարել է, որ հոլդինգի ղեկավարության հեռանալու հարցում քաղաքական ենթատեքստ չկա: Իր հերթին, Մոսկվայի լրագրողների միության ղեկավար Պավել Գուսևը նշել է, որ РБК-ի ղեկավարության փոփոխությունը կապված է հոլդինգի նկատմամբ իշխանությունների ճնշումների հետ: