Պեսկովը կոչ է անում РБК խմբագիրների հեռանալը չկապել արտաքին ճնշումների հետ
ՄիջազգայինՌուսական РБК թերթի ղեկավարության փոփոխության պատճառների մասին պետք է հարցնել հոլդինգի սեփականատերերին:
Ինչպես հաղորդում է ТАСС-ը, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Պետք չէ մոռանալ, որ այն մասնավոր լրատվական հոլդինգ է, և հավանաբար, խմբագրակ ան ղեկավարության փոփոխության պատճառների մասին պետք է հարցնել հոլդինգի սեփականատարերին»,-նշել է նա: Պեսկովն ավելացրել է, որ առկա է РБК-ի հայտարարությունն այն մասին, որ տեղի ունեցածը ոչ մի կերպ կապված չէ խմբագրական քաղաքականության վրա արտաքին ճնշումներով: