Երևան, 27.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան Սիրահարների այգում տեղի ունեցավ հանրային քննարկում․ Հայաքվե Չինական մենաշնորհի վե՞րջը. ԱՄՆ-ն գործարկում է ամենամեծ արևային վահանակների գործարանը՝ օրական 16,700 հատ արտադրությամբ Երբ գերմանական խմիչքն ավելի սիրելի է ԱՄՆ-ում, քան հենց Գերմանիայում. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 հուլիսի). Իրականացվել է շոգեքարշի առաջին փորձարկումը. «Փաստ» «Ես հետ չեմ գալու, մամայիս կասեք, որ իրեն շատ եմ սիրում». կրտսեր սերժանտ Համլետ Ունուսյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում, տուն «վերադարձել»... յոթ ամիս անց. «Փաստ» Ձկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ» «Հայ-ռուսական հարաբերությունները շարունակելի դեգրադացիայի փուլում են». «Փաստ» Անկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ» Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ»


Կին վարորդի անվայել պահվածքը, լրագրողին հայհոյանքներն Ազատության հրապարակում (տեսանյութ)

Հասարակություն

Այսօր «Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնությունը բողոքի ակցիա-երթ իրականացրեց նախագահական առանձնատան մոտ, որն անցավ առանց որևէ լուրջ միջադեպի: Ակցիայի մասնակիցները շարժվեցին Ազատության հրապարակ՝ այնտեղ երթն ավարտելու: Ազատության հրապարակում, սակայն, միջադեպ գրանցվեց, որը չվրիպեց ոչ ոքի աչքից: «Հոնդայի» մակնիշի 34 NL 804 պետհամարանիշի մեքենայի վարորդին թվում էր, թե ինքն արտոնյալ է այս քաղաքում և ցանկացած տեղով կարող է երթևեկել: Այն էլ, Ազատության հրապարակով, որտեղ երեխաներ են խաղում, վազվզում: Բնականաբար, ոստիկանության աշխատակիցները մոտեցան «վարորդ» կոչեցյալին, զգուշացրին, որ կոպիտ խախտում է անում: Մեքենայի ղեկին երիտասարդ կին կամ միգուցե աղջիկ էր, ով սկսեց զանգեր անել, որպեսզի իրեն «փրկեն» ստեղծված իրավիճակից: «Մի հատ պատասխանեք՝ ասում ա»: Աննկարագրելի տհաճ տոնով հեռախոսը մեկնեց ոստիկանին, ով հրաժարվեց պատասխանել: Մինչ ճանապարհային ոստիկանը կժամաներ՝ ակտ կազմելու, հերոսուհին սկսեց իրեն ոչ ադեկվատ դրսևորել և վիճել հավաքվածների հետ, թե ինչու եք նկարում: 

Երբ ինձ հարցրեց՝ ի՞նչն եմ նկարում, բնականաբար, պատասխանը եղավ՝ «այն, ինչ կատարվում է», որից հետո «լրագրող ա էսի» ասելով՝ փակեց մեքենայի պատուհանը: Սակայն, այսքանով հիշյալ իգական սեռի ներկայացուցչի լպիրշ պահվածքը չավարտվեց: Պատուհանը փոքր ինչ իջեցրած, վերջինս սկսեց հայհոյել, վիրավորանքներ հասցնել ինձ՝ իմ մասնագիտական պարտականությունները կատարելու համար:

«Ավելի կարևոր բաներ կան անելու»: Այսպես փորձեց ինձ «ամոթանք» տալ այդ վարորդը, ով հենց նույն պահին կարևոր բանով էր զբաղված՝ վտանգել մարդկանց կյանքը, աննորմալ ձևով մեքենան վարել մարդաշատ վայրում, որտեղ խստիվ արգելված է: Միգուցե իրավախախտում անելն ավելի կարևոր էր այս անձնավորության համար, քանի որ, եթե մարդ զուրկ է տարրական վարքականոններից, նրա համար ամենակարևոր բանը կարող էր լինել հասարակական կարգը խախտելը և դիմացինին վիրավորելը:

Ցավալին այն է, որ նրա նմանները շատ են այսօր Հայաստանում, և յուրաքանչյուրը, ով զարտուղի ճանապարհներով հարստացել և շքեղ մեքենա է գնել, իրեն համարում է արտոնյալ խավ: Ո՛չ, հարգելիս: Ստիպված ենք քեզ հիասթափեցնել, քո նման ճղճիմ էակները, ովքեր մարդկանց վիրավորելու և պիտակավորելու համար պետք է արժանանան համապատասխան վերաբերմունքի, արտոնյալ չեն:

Գրագիտությունից և տարրական հարգանքից զուրկ մարդիկ, ինչպիսին այս հերոսուհին է, տեղ չունեն այն հասարակության մեջ, որը նորմալ և գրագետ մարդիկ ցանկանում են կառուցել: Վերջում հավելենք, որ հիշյալ «կին վարորդի» հերոսությունները չավարտվեցին զուտ վիրավորանքներով ինձ՝ լրագրողիս նկատմամբ: Վերջինս մեքենան աննորմալ և անադեկվատ վարելով՝ դիտավորյալ հարվածեց և գնաց՝ ավելի հեռու վայրում կայանելու և ակտավորման պրոցեսին հետևելու: 

Շտապելով կանխել մեկնաբանությունները, թե իմ նկարահանումով մարդու անձնական կյանք եմ ներխուժել, ասեմ՝ որևէ քայլ չի կատարվել, որը խախտել է նրա անձնական կյանքի գաղտնիությունը: Հատկապես այս դեպքում, քանի որ առկա է հանրային շահը: Այն է, հասարակությանը ցույց տալ, թե ինչպես կարող է անձը իրեն պահել մայրաքաղաքի սրտում, թե ինչքան սանձարձակ կարող են լինել նրանց քայլերը և վերջապես՝ նման երևույթններին ինչպես է արձագանքում ոստիկանությունը: Եվ այստեղ, ամենևին, խախտում կատարողի անձը կարևոր չէ, քանի որ դրանից երևույթը չի փոխվում:

Ք. Ա.

Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան Սիրահարների այգում տեղի ունեցավ հանրային քննարկում․ ՀայաքվեՉինական մենաշնորհի վե՞րջը. ԱՄՆ-ն գործարկում է ամենամեծ արևային վահանակների գործարանը՝ օրական 16,700 հատ արտադրությամբՆիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․ Ավետիք ՉալաբյանՍլովակիայի նախկին վարչապետը դիմել է երկրի նախագահին՝ խնդրելով օգնել Ադրբեջանում դատապարտված հայ բանտարկյալների ազատ արձակմանը Ներկա պահին մեր տնտեսվարողները պատրաստ չեն ԵՄ բուսասանիտարական ստուգումներին. Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանի ապօրինի կալանքն անհամատեղելի է նրա առողջության հետ. Մենուա ՍողոմոնյանԱրամ Վարդևանյան՝ ազատության փաստաբան․ Արթուր Ղամբարյան Հայկ Սուքիասյանի և Դավիթ Ղազինյանի ազատ արձակումը ոչ թե արդարադատության հաղթանակի, այլ երկար ժամանակ թույլ տրված անարդարության հերթական ապացույցն է․ Մխիթարյան ««Ուժեղ Հայաստան»-ի դեմ իրականացվող քրեական հետապնդումներն անհիմն են»․ Արթուր Միքայելյան «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանն արդեն մեկ ամիս է` ապօրինաբար կալանավորված է. Արմեն ՄանվելյանRISE Powered by Silicon Mountains 2026 ֆորումը մեկ հարթակում համախմբեց տեխնոլոգիական ոլորտի առաջատարներին Երբ գերմանական խմիչքն ավելի սիրելի է ԱՄՆ-ում, քան հենց Գերմանիայում. «Փաստ»Ավետիք Չալաբյանին կալանավորել են առանց որևէ լուրջ մեղադրանքի և արգելում են տեսակցել իր երեխաներին. Սոֆյա ՀովսեփյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 հուլիսի). Իրականացվել է շոգեքարշի առաջին փորձարկումը. «Փաստ»Հսկայական արևային էլեկտրակայան Իսիկ-Կուլում. Ինչի՞ համար է այն Բարեկեցությունը չի կարող կառուցվել իրականությունը ժխտելու և հեքիաթներին հավատալու վրա. «Փաստ»«Ես հետ չեմ գալու, մամայիս կասեք, որ իրեն շատ եմ սիրում». կրտսեր սերժանտ Համլետ Ունուսյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում, տուն «վերադարձել»... յոթ ամիս անց. «Փաստ»Ձկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ»«Հայ-ռուսական հարաբերությունները շարունակելի դեգրադացիայի փուլում են». «Փաստ»Անկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ»Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ»Ո՞ր ճանապարհներին և ինչո՞ւ չի թույլատրվի գովազդային վահանակների տեղադրումը. «Փաստ»Անհոգության պատրանք՝ լուրջ մարտահրավերների ֆոնին. երկրին նոր սպառնալիքներ են սպասվում. «Փաստ»Ու դեռ հավատացողներ կան... «Փաստ»Ինչո՞ւ է ՀԷՑ-ի ավտոպատասխանիչը «նավսյակի» մշտապես վթարային անջատման մասին տեղեկացնում. «Փաստ»Իշխանության գերկենտրոնացման և ինստիտուտների կազմաքանդման ծանրագույն հետևանքները. «Փաստ»Իսպանիայի հավաքականը մոտ 15 միլիոն դոլար կվճարի ԱՄՆ-ին՝ որպես հարկ. ԶԼՄ-ներՀուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելուՈր հասցեներում 1 օր ջուր լինիԴիլիջանում բախվել են «Nissan»-ն ու բուժառու տեղափոխող՝ «Իջևան» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենան․ վիրավորներ կան«Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավոր Հայկ Սուքիասյանը ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճիցՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինՔրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոցՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հուլիսի 27-ին կանցկացնի Ուկրաինայի հարցով նիստWTA-250 կարգի մրցաշարում Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթներըԱնկլավների հանձնումը ական է Հայաստանի անվտանգության համար»․ըստ Մարուքյանի՝ այդ տարածքներում ադրբեջանական ռազմաբազաներ կտեղադրվենՎթար Սևան-Մարտունի ճանապարհին․ «Nissan»-ը կողաշրջված հայտնվել է լճի ափամերձ հատվածումՔննարկվել են Վրաստան-Հայաստան ցամաքային անցակետերում զբոսաշրջային մեծ հոսքերով պայմանավորված սահմանային կուտակումների հարցերԳԹԿ-ն տեղեկացնում է՝ որտեղ և երբ ստանալ միասնական քննությունների վկայագրերըԿրկին ԱՌԱՋԻՆԸ․ ԶՊՄԿ-ն պահպանում է Հայաստանի թիվ 1 հարկատուի դիրքըԵվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվիՀայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների հայկական մթերային խանութներում․ դեսպանությունԵս աշխատավարձ չեմ ստանալու, հրաժարվելու եմ, իսկ պարգևավճար չի ստանալու ամբողջ խմբակցությունը. Նարեկ ԿարապետյանԴավիթ Ղազինյանը ազատության մեջ է. խափանման միջոց կալանքը վերացվեց Մեր Արևմուտքը ցավոք, Հունաստանը չէ, Թուրքիան է. բանաձևը՝ Խորհրդարան և փողոց. Նարեկ ԿարապետյանՈնց որ դիտավորյալ թշնամություն անեն այս երկրի նկատմամբ. Դավիթ ՂազինյանՊետական բյուջեի սոցիալական հնարավորությունների սպառումը՝ ֆիսկալ կայունության գլխավոր սպառնալիքը․ Հրայր ԿամենդատյանՅամալն ու Հոլանդն՝ աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստներ. ռեկորդային 220 մլն եվրո