Գալուստ Սահակյանն ընտրվել է ՀՊՄՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ
ՔաղաքականՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը մայիսի 14-ին մասնակցել է Հայկական պետական մանկավարժական համալսարանի հոգաբարձուների խորհրդի հիմնադիր նիստին: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, խորհրդի նիստը վարել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը: Օ րակարգում ընդգրկված է եղել ՀՊՄՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի ընտրության հարցը եւ համալսարանի ռեկտորի ընտրության ընթացակարգի հաստատումը:
Խորհրդի անդամների քվեարկությամբ ՀՊՄՀ հոգաբարձուների խորհդի նախագահ է ընտրվել Գալուստ Սահակյանը: Հաստատվել է նաեւ ռեկտորի ընտրության ընթացակարգը: ՀՀ ԱԺ նախագահ, ՀՊՄՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Գալուստ Սահակյանը նշել է, որ կրթության ոլորտում է սկսել իր գործունեությունը եւ հավելել, որ այսուհետ եւս պատրաստ է աջակցել բուհին, նպաստել բոլոր խնդիրների լուծմանը: