«Պուտինի պալատի» դիմաց կսկսեն ոստրեներ բուծել» նյութի հրապարակումից հետո՝ հեռացրել են РБК-ի խմբագրության թոփ մենեջերներին
Միջազգային«Գելենջիկում «Պուտինի պալատի» դիմաց կսկսեն ոստրեներ բուծել» նյութի հրապարակումից հետո՝ РБК մեդիահոլդինգի խմբագրության թոփ մենեջերները ստիպված են եղել լքել իրենց պաշտոնները: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Նշվում է, որ մայիսի 11-ին լույս տեսած հրապարակումը, դարձել է «վերջին կաթիլը» Կրեմլի համար և ստիպել է դիմել խմբագրության սեփականատիրոջը:
Ինչպես նշվում է հոդվածում, «Հարավային ցիտադել» ընկերությունը ոստրեներ բուծելու համար 1.000 հա տարածք է ստացել Գելենջիկում՝ այսպես կոչված՝ Պուտինի պալատի մոտ: Տվյալ ընկերության սեփականատերը նախկինում աշխատել է ընկերությունում, որը ղեկավարում է պալատը: