Ադրբեջանը մանր եւ միջին ձեռնարկատիրության վարկանիշում զբաղեցնում է վերջին տեղը
ՄիջազգայինՏնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպությունը (OECD) հրապարակել է Արեւելյան գործընկերության երկրներում մանր եւ միջին ձեռնարկատիրության ոլորտում պետական քաղաքականության մասին զեկույց եւ հատուկ վարկանիշ (SME polisy index), որուm այս տարի Ադրբեջանը SME polisy index-ում երկու գլխավոր պարամետրերով զբաղեցրել է վերջին տեղը (http://goo.gl/z8Zr6w):
Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, OECD-ի փորձագետները գտնում են, որ կառավարությունները պետական գնումների իրականացնելու ժամանակ պետք է նախապտավությունը տան բաց հայտամրցույթներին, այլ ոչ թե ոչ մրցակցային եւ փակ մեթոդներին:
Այդ գնումները պետք է պայմաններ ստեղծեն մանր եւ միջին ձեռնարկատիրական սուբյեկտներին հավասար մասնակցության համար: Այդ պարամետրով իր 2,42 միավորով Ադրբեջանը Արեւելյան գործընկերության երկրների մեջ զբաղեցնում է վերջին` 6-րդ տեղը: Ադրբեջանն իր 2,70 միավորով վերջին տեղն է զբաղեցրել նաեւ ֆինանսական ռեսուրսների հասանելիությամբ:
Ադրբեջանցի տնտեսագետ Ռովշան Աղաեւի կարծիքով` ճգնաժամային իրավիճակներին կայուն տնտեսական զարգացումը եւ դիմադրողականությունն ուղղակiորեն կախված է մանր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման մակարդակից: Այն երկրներում, որտեղ մանր եւ միջին ձեռնարկատիրությունը զարգացած չէ, ճգնաժամաերի նկատմամբ «իմունիտետը» ցածր է: Զարգացած երկրներում մանր եւ միջին ձեռնարկատիրության տեսակարար կշիռը ՀՆԱ-ի արտադրության մեջ գնահատվում է 50 տոկոսից ոչ ցածր, իսկ որոշ երկրների գծով այդ ցուցանիշը հասնում է 70-80 տոկոսի:
Ռովշան Աղաեւի խոսքով` Ադրբեջանում մանր ձեռնարկատիրության մասնաբաժինը ՀՆԱ-ում կազմում է 3 տոկոս, իսկ միջին ձեռնարկատիրության վիճակագրություն ընդհանրապես չի անցկացվում, ինչն, ամենանայն հավանականությամբ այն պատճառով, որ նման բան Ադրբեջանում ընդհանրապես չկա;