Լեւանդովսկին՝ Բունդեսլիգայի լավագույն ռմբարկու
ՍպորտՖուտբոլի Գերմանիայի 2015/2016թթ. առաջնության լավագույն ռմբարկու ճանաչվեց Մյունխենի «Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին: Լեհաստանի հավաքականի առաջատարն առաջնությունն ավարտեց 30 գոլով եւ 5 գնդակ առաջ անցավ Դորտմունդի «Բորուսիայի» գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգից:
Երրորդ տեղը 20 գոլով գրավեց «Բավարիայի» գերմանացի կիսապաշտպան Թոմաս Մյուլերը:
Չիչարիտոն («Բայեր») խփեց 17 գոլ, իսկ Անտոնի Մեդեստը («Հոֆենհայմ»)՝ 15:
Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Գերմանիայի 53-րդ առաջնությունում մասնակցեց 31 խաղի եւ դարձավ 11 գոլի ու 18 գոլային փոխանցման հեղինակ: