Եվրոպային համարձակ առաջնորդներ են պետք` պատրաստ պատասխանատվություն ստանձնելու. Էստոնիայի նախագահ
ՄիջազգայինԵվրոպան այնպիսի առաջնորդների կարիք ունի, որոնք համարձակություն կունենային իրենց վրա վերցնել ներկայիս ճգնաժամերի հաղթահարումը և ղեկավարել հաղթահարման գործընթացները:
РИА Новости-ի հաղորդմամբ` նման հայտարարությամբ շաբաթ հանդես է եկել Էստոնիայի նախագահ Թոոմաս Հենդրիկ Իլվեսը` ելույթ ունենալով Տալինում անցկացվող միջազգային համաժողովում:
«Եվրոպան կարիք ունի առաջնորդների, ովքեր համարձակություն կունենային պատասխանատվություն ստանձնել ներկայիս ճգնաժամերի հաղթահարման գործընթացը և ոչ թե ղեկավարվեին հասարակական կարծիքի հերթական հարցման արդյունքներով: Եթե որոշում կայացնելիս հաշվի է առնվում, թե ինչպես այն կազդի հասարակական կարծիքի վրա, ապա դա ղեկավարություն չէ, այլ սեփական աթոռի պահպանում», - ասբյուրը մեջբերում է Իլվեսի խոսքը: