Բեն Լադենի որդին՝ «Ալ-Քաիդայի» նոր սերնդի ղեկավար
ՄիջազգայինՀինգ տարի առաջ Պակիստանում՝ «Ալ-Քաիդա» խմբավորման ոչնչացված ղեկավար Ուսամա բեն Լադենի կրտսեր որդին պատրաստ է գրավել հոր տեղը՝ միավորելով ահաբեկչական ցանցի մնացորդները, ներառյալ՝ Սիրիայում գործող «Ջաբհաթ ան-Նուսրա»-ն , հայտնում է CNN-ը:
Հեռուստաալիքն այդպիսի եզրակացության է հանգել փորձագետների և այս շաբաթ տարածված տեսանյութի հիման վրա, որտեղ «Ալ-Քաիդայի» ներկայիս ղեկավարը և բեն Լադենի որդի Համզան սպառնում են և հայտարարում «հսկայական բանակ» ստղծելու խմբավորման պլանների մասին, որը «կազատագրի Երուսաղեմը»: «Պաղեստին ճանապարհը անցնում է Սիրիայով, որը դարձել է ջիհադի հողը»:
«Ի տարբերություն իր եղբայներից մեկի՝ Համզա բեն Լադենը 2011 թվականին ԱՄՆ-ի օպերացիայի ժամանակ իր հոր հետ տանը չի գտնվել և չի սպանվել: Տանը հայտնաբերված փաստաթղթերից հայտնի է դարձել, որ Համզային ուղարկել են սովորելու ահաբեկչական գործունեություն»,- պարզաբանել է CNN-ը: