«Մխիթարյանը և Ռոյսը իհարկե կօգնեին մեզ». Հումելս
ՍպորտԴորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստ Մատս Հյումելսը Բունդեսլիգայի 6-րդ տուրում «Շալկեից» կրած պարտությունից հետո նշել է, որ շաբաթը դորտմունդցիների համար անհաջող էր:
«Անհաջող շաբաթ էր մեզ համար: «Շալկեի», «Մայնցի» և «Շտուտգարտի» հետ խաղերում մենք մրցակցին չէինք զիջում»,- նշել է ֆուտբոլիստը:
Իսկ այն հարցին, թե արդյոք Մխիթարյանի և Ռոյսի բացակայության պատճառով թիմում կրեատիվ ներուժը պակասում էր, ֆուտբոլիստը նշել է.
«Մեզ մոտ 6-7 խաղացող բացակայում է, չնայած դրան՝ մենք մրցակցից վատ չէինք խաղում: Իհարկե այդ ֆուտբոլիստները կօգնեին մեզ որոշակի խաղային իրավիճակներում այլ կերպ արձագանքել»: