Իբրահիմովիչ. Արդեն գիտեմ հաջորդ ակումբս
Սպորտ«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, որը մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է ֆրանսիական ակումբից, հայտնել է, որ արդեն գիտի՝ որտեղ է հանդես գալու։
-Ես արդեն գիտեմ իմ հաջորդ ակումբը, բայց այսօր այդ մասին չեմ ասի։ «ՊՍԺ»-ն հիանալի թիմ է, լավագույնը բոլորից, որոնցում բախտ եմ ունեցել խաղալու։ Ես կկարոտեմ այս ակումբը։ Մենք ամենաառաջին օրվանից գիտեինք, թե ինչ ենք ուզում այս նախագծից, և գոհ ենք արդյունքից։
Հույս ունեմ, որ թիմը կշարունակի հաջող հանդես գալ, քանի որ սա հսկայական նախագիծ է։ Ես հանգիստ եմ «ՊՍԺ»-ի համար։ Շնորհակալ եմ ֆրանսիացի ժողովրդին։ Ես պետք է նրանց իմ լավագույն խաղը նվիրեի,-ասել է Իբրահիմովիչը։